Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 421.97 |
RUB | ⚊ | ₽ 3.91 |
GBP | ⚊ | £ 501.63 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Լիբանանի տարադրամը հասել է նոր մինիմումի դոլարի նկատմամբ: Շուկայի դիլերները հայտարարել են, որ լիբանանյան ֆունտը հասել էր մեկ դոլարի դիմաց 15 150-ի՝ կորցնելով արժեքի շուրջ 90 տոկոսը 2019 թվականի վերջում, երբ Լիբանանում տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամ էր, հաղորդում է Reuters:
Լիբանանը խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, որը սպառնում է նրա կայունությանը: Համաշխարհային բանկն անվանել է դա ժամանակակից պատմության ամենախորը դեպրեսիաներից մեկը:
Վերջին անգամ, երբ ֆունտն անկել է՝ հասնելով 15 000-ի նվազագույնին մարտին, ցուցարարներն ավելի քան մեկ շաբաթ անցկացնում էին բողոքի ցույցեր՝ փակելով ճանապարհները, այրելով անիվները:
Օտարերկրյա պահուստները, որոնք կիրառվում են հիմնական ապրանքները սուբսիդավորելու ծրագրերը ֆինանսավորելու համար, ներառյալ՝ վառելիքը, դեղորայքն ու ցորենը, սպառվում են. վերջին շաբաթներում ամենուր ուժգնանում է դեֆիցիտը:
Ֆինանսական կոլափսը տեղի է ունենում կառավարությունը ձեւավորելու առնչությամբ քաղաքական գործիչների վեճերի ֆոնին:
Նշանակված վարչապետ Սալադ ալ Հարիրին չի կարող պայմանավորվել նախագահ Միշել Աունի հետ նախարարների նշանակման կապակցությամբ իր նշանակումից՝ հոկտեմբերից ի վեր: Բարձրագույն կառավարությունը շարունակել է կատարել պարտավորությունները, երբ հրաժարական էր տվել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո: