Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ լիբանանյան ծագմամբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին 100 հազար դոլարի նվիրատվություն կկատարեն Լիբանանի բարեգործական կազակերպություններին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին ասված է ամուսնական զույգի հայտարարության մեջ, որն օգոստոսի 6-ին հրապարակվել է Variety հանդեսում:
«Մենք երկուսս շատ խիստ տագնապած ենք Բեյրութի բնակիչների համար այն ավերածությունների պատճառով, որոնց նրանք ենթարկվեցին վերջին օրերին: Մենք 100 հազար դոլար ենք նվիրաբերում օգնություն ցուցաբերող երեք կազմակերպությունների՝ Լիբանին Կարմիր Խաչին, Impact Lebanon-ին եւ Baytna Batak-ին: Հուսով ենք, որ մյուսները նույնպես կօգնեն իրենց հնարավորությունների չափով»,- նշված է հայտարարության մեջ: Նավահանգստի պահեստում հուժկու այթյունը որոտացել է օգոստոսի 4-ին:
Պայթյունի ալիքից ոչնչացել եւ վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Զոհվել է 149 մարդ, տուժել՝ շուրջ 5 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը մաքսային ծառայություններն առգրավել էին տակավին վեց տարի առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: