Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգները ցանկություն է հայտնում համագործակցել Թուրքիայի հետ շատ ոլորտներում: Այս մասին TRT HABER հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համագործակցել մեզ հետ ոչ միայն Լիբիայի և Սիրիայի հարցերում, այլ նաև Միջերկրական և Սև ծովերից մինչև Կովկաս»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Անկարան դրական օրակարգով է մոտենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի առաջիկա հանդիպմանը:
Չավուշօղլուն հավելել է, որ թուրքական կողմը նմանատիպ ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից: Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է անձնական հանդիպում Թուրքիայի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև:
Թ ուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու խնդրին, այդ թվում՝ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Անկարային հնարավոր փոխանցմանը: «Պարտադիր չէ, որ լինի Patriot: Եթե Միացյալ Նահանգները երաշխիքներ չտա Patriot-ի վերաբերյալ, մենք կարող ենք ՀՕՊ համակարգեր ստանալ մեր մյուս դաշնակիցներից»,- ասել է թուրք դիվանագետը:
Թուրք նախարարը խոսել է նաև թուրք-ֆրանսիական հարաբերությունների վիճակի մասին: Չավուշօղլուն ասել է, որ նախատեսվում է Ֆրանսիայի առևտրի նախարարի այցը Թուրքիա:
Պատասխանելով Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների մասին հարցին՝ Չավուշօղլուն շեշտել է, որ դրանց զարգացման համար անհրաժեշտ է, որ «Իսրայելը հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից»: