|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն գործարարները, որոնք աշխատում են Իրանի հետ, չեն կարող միաժամանակ բիզնես զարգացնել ԱՄՆ-ի հետ` Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումից հետո. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես սահմանվել են: Դրանք երբևիցե ընդունված ամենախիստ են և նոյեմբերին նոր մակարդակի կհասցվեն»,-գրել է նա:
Թրամփի խոսքով` Իրանի հետ աշխատող ընկերությունները չեն կարողանա աշխատել ԱՄՆ-ի հետ:
«Ես ընդամենը ցանկանում եմ խաղաղություն աշխարհում»,-գրել է նա: