|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Չինաստանի և Իրանի համագործակցությունն օրինական և լեգիտիմ է, Պեկինը հանդես է գալիս ցանկացած միակողմանի պատժամիջոցների և իր ընկերոթյունների նկատմամբ արտատարածքային իրավասության դեմ: Այդ մասին լրագրողներին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը` մեկնաբանելով տեղեկությունը, թե ԱՄՆ վարչակազմը դիտարկում է իրանական նավթ գնող չինական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ Չինաստանը և միջազգային հանրությունը սովորական առևտուր են անում Իրանի հետ, այդ համագործակցությունն օրինական և լեգիտիմ է, և այն հարկավոր է պաշտպանել»,-ասել է դիվանագետը: