Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիքներ» ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ քննարկելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին անդամակցելու հնարավորությունը:
Լավրովը հիշեցրել է, որ Թյուրքական խորհուրդը միջպետական կազմակերպություն է: Դրան անդամակցելու համար անհրաժեշտ է, որ գերիշխող բնակչությունը թյուրքական լինի: Նախարարը շեշտել է, որ ինքը խնդիրներ չի տեսնում, որպեսզի, չնայած դրան, Ռուսաստանը միանա կառույցին:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը պատրաստ է ընդունել պետությունների, որտեղ կա թյուրքախոս բնակչություն, բայց չի գերակշռում: ՌԴ ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ երկրում թյուրքալեզու ժողովուրդները մեկուսացված չեն. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ներկայումս խորհուրդն ընդգրկում է յոթ թյուրքական պետություններից հինգը՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքիան, Ղրղզստանը և Ուզբեկստանը: Կազմակերպության նպատակն է զարգացնել կապերը թյուրքական երկրների միջև կամավորության, հարգանքի և համաձայնության հիման վրա: