Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բրյուսելը պետք է շարունակի ակտիվորեն համագործակցել Թուրքիայի հետ և բոլոր հարցերում ավելի կառուցողական դիրքորոշում ունենալ: Այդ մասին հայտնում է թուրքական Haber7 լրատվական գործակալությունը:
Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշվել է համագործակցել Թուրքիայի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ մաքսային միության ստեղծումից մինչև միգրացիայի խնդիր:
«Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններում նախկինում շատ լարվածություն կար, վերջերս իրավիճակը փոխվել է դեպի լավը: Անցյալ շաբաթվա սկզբին՝ ԵՄ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ, մենք համաձայնության եկանք ընդհանուր հռետորաբանության և Արևելյան Միջերկրական ծովի իրադրության բարելավման շուրջ»,- ասել է նա:
Բորելը նաև նշել է, որ կան նաև Թուրքիայի կողմից անհանգստացնող գործողություններ ներքին խնդիրները լուծելիս, օրինակ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փակման դատավարությունը և Անկարայի դուրս գալը Ստամբուլի կոնվենցիայից: