կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-13 16:15
Տնտեսական

Կհաստատվի Լանջիկ-Գյումրի հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացը

Կհաստատվի Լանջիկ-Գյումրի հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը. կարդում ենք կառավարության կայքում:

Ներկայումս մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- ծրագիր 3-ը: Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Մ1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 46.1 կմ ընդհանուր երկարությամբ Թալին-Լանջիկ (18.7կմ) և Լանջիկ-Գյումրի (27.4կմ) ճանապարհատվածները: Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին (Երևան) և 2013թվականի նոյեմբերի 18-ին (Լյուքսեմբուրգ) ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի (այսուհետ՝ վարկային համաձայնագիր):

 Վերը նշված ճանապարհատվածների վերակառուցման նպատակով որոշ տարածքների նկատմամբ ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1244-Ն որոշմամբ ճանաչվել է բացատիկ՝ գերակա հանրային շահ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին  հանձնարարվել  է մինչև  2015 թվականի դեկտեմբերի 31-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

Սույն որոշման ընդունման արդյունքում ՀՀ կառավարությունը կհաստատի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- ծրագիր 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը՝ ինչը կնպաստի Լանջիկ-Գյումրի հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացի արդյունավետ, համակարգված իրակացմանը, կպահովի հանրության, այդ թվում ազդեցության ենթակա անձանց իրազեկումը հողերի օտարման և տարաբնակեցման ողջ գործընթացի վերաբերյալ, ինչը մի կողմից կնպաստի  ազդեցության ենթակա անձանց իրավունքների արդյունավետ իրականացմանը, իսկ մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության՝   վարկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը: