Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակալ հայտարարությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Վրաստանի հակամարտության վերաբերյալ չի օգնում լուծել իրավիճակը: Այս մասին ասվում է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության կայքում հունիսի 3-ին հրապարակված հայտարարության մեջ:
Աբխազիայի նախարարությունը արձագանքել է Էրդողանի` հունիսի 1-ին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը: Թուրքիայի նախագահը նշել էր, որ աջակցում է «Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջև վեճերի կարգավորմանը Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ խաղաղ ճանապարհով»:
«Մեզ տարակուսանք պատճառեցին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները,- ասվում է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։- Համոզված ենք, որ բարձր մակարդակի քաղաքական գործիչների համար անտեղի է իրենց ելույթներում օգտագործել մակդիրներ, որոնք հիմնովին խեղաթյուրում են մեր տարածաշրջանի օբյեկտիվ իրականությունը»:
Միաժամանակ, Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ իրենք համաձայն են Էրդողանի՝ Վրաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին հայտարարությանը: