կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 17:31
Քաղաքական

ԱԺ աշխատակազմը ստացել է հերթական պարգեւավճարը. 168.am

ԱԺ աշխատակազմը ստացել է հերթական պարգեւավճարը. 168.am

Ազգային ժողովի աշխատակազմը ստացել է հերթական պարգեւավճարը։ Ինչպես վերջին մի քանի ամիսներին, այս ամիս եւս պագեւավճարների մասին ԱԺ պաշտոնական կայքում որեւէ բան գրված չէ։ Նախկինում այդ տեղեկատվությունը տեղադրվում էր ԱԺ կայքում՝ ԱԺ նախագահի նախագահի որոշումների եւ կարգադրությունների շարքում։

168.am-ին որոշակի մանրամասներ են հասել պարգեւավճար տալու կարգի մասին։

Այսպիսով՝ ԱԺ նախագահը ստորագրել է եռամսյա կամ վեցամսյա կարգադրություն, ըստ որի՝ ԱԺ աշխատակազմն ամեն ամիս ստանում է պարգեւավճար, սակայն այդ մասին որեւէ տեղեկություն խորհրդարանի պաշտոնական կայքում չի տեղադրվում։

Հիշեցնենք, որ պարգեւավճար տալու գործընթացը հույժ գաղտնի է պահվում այն բանից հետո, երբ հանրությունը դժգոհեց, որ աղքատ երկրում, երբ կառավարությունը չի կարողանում որեւէ ոլորտում արդյունք ապահովել, բնակիչների հարկերի հաշվին ստանում է պարգեւավճարներ։