|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հյուսիս-եվրոպական կլիմայական համաժողովի նստաշրջանում ներկայացվել է Հյուսիսային Եվրասիայի տարածքում 2021 թվականի ամռան օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի կանխատեսումը։
Համաժողովի մասնակիցների եզրակացության համաձայն՝ Կովկասի տարածաշրջանում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում ամռան միջին ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 նորմայից բարձր, տեղումների քանակը նորմային մոտ, առանձին հատվածներում նաև նորմայից պակաս։
Կանխատեսումից հետևում է, որ ՀՀ տարածքն ամառային ամիսներին հիմնականում գտնվելու է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ հանրապետությունում հաստատվելու է նորմայից բարձր ջերմային ֆոն։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն