կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 11:04
Աշխարհ

Սիրիայի նախագահ Ասադն ու կինը վարակվել են COVID-19-ով

Սիրիայի նախագահ Ասադն ու կինը վարակվել են COVID-19-ով

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը, վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտարարվել է երկուշաբթի՝ մարտի 8-ին, պետության ղեկավարի՝ Twitter-ի պաշտոնական էջում:

«Նախագահ Ասադը և տիկին Ասմա Ասադն իրենց վատ են զգացել և հայտնել են, որ դա նման է COVID-19-ի ախտաննանների: Նրանք անցել են PCR թեստ՝ կորոնավիրուսի վարակը ախտորոշելու համար, թեստը ցույց է տվել դրական արդյունք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Սիրիայի առաջնորդն ու նրա կինը ներկայումս լավ, կայուն վիճակում են:

Սիրիայի նախագահը և նրա կինը երկրի բնակիչներին հորդորել են պահպանել նախազգուշական և կանխարգելիչ միջոցները՝ համաճարակի ֆոնին, ինչպես նաև իրենց երախտագիտությունն են հայտնել բժիշկներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Փետրվարի 22-ին սիրիական իշխանությունները գրանցել են COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V-ի պատվաստանյութը և թույլատրել կիրառել հանրապետությունում: