Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկրի կլասը պետք է փոխենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը գործարարների հետ հանդիպմանը՝ պատասխանելով Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերության ղեկավար Ազատ Թովմասյանի հարցին ապագայում Հայաստանում օնլայն առևտուրը, և ընդհանրապես ՏՏ ոլորտը զարգացնելու ծրագրերի մասին ։
Քոչարյանը հիշեցրեց, որ ինքը ռուսական АФК «Система»-ի խորհրդի անդամ է, որը «Օզոն» ընկերության բաժնեմասը գնել էր շատ մեծ շահույթով։
«Սա շատ լուրջ գործարք էր․ ես սա ասում եմ, որովհետև վերջին 12 տարիներին եղել եմ մի ընկերության խորհրդի կազմում, որի մեջ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող շատ ակտիվներ ունենք։ Հայաստանն այս ոլորտում կարող է շեշտակի աճ ունենալ, պետք է սկսենք օրենսդրությունից և նման կարգի բիզնեսներ աճեցնելու և ՀՀ սահմանից դուրս բերելու մոդելները կարող ենք կիրառել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ իր համար չափազանց կարևոր է վերջին տարիներին ձեռք բերված գիտելիքները և փորձը։
«Հիմա շատ ավելի պետք է փորձենք գիտատար արդյունաբերություն ունենալ, ՀՀ թվայնացումը Հայաստանի կարևորագույն աշխատանքներից պետք է լինի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․