կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-22 11:54
Հասարակություն

Հրդեհ՝ Վայոց ձորի բենզալցակայաններից մեկում․ սեփականատերը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Հրդեհ՝ Վայոց ձորի բենզալցակայաններից մեկում․ սեփականատերը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Մայիսի 20-ին հրդեհի դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող «Շողիկ Օհանյան» ԱՁ-ի բենզալցակայանի հետնամասում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Վայոց Ձորի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են բենզալցակայանի հետնամասում գտնվող բենզինի պահեստարանում բռնկված հրդեհը, իսկ հրդեհի հետևանքով նշված վայրից մարմնի տարբեր մասերում ստացած 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ՝ 50-ամյա Հովիկ Հովակիմյանը։

Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով` Հ. Հովակիմյանը նշված բենզալցակայանի սեփականատերն է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։