Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Իսրայելին «կանաչ լույս» է տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյան՝ կատարական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ամեն անգամ ագրեսիայի նոր ակտից առաջ մենք միշտ տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղարը կանաչ լույս վառում Իսրայելին՝ շարունակելու իր հանցագործությունները, նրան օգնություն և քաղաքական պաշտպանության բոլոր միջոցները տրամադրում», - նշել է Ալ Հայյան։ Ավելի վաղ, իսրայելական Kan հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Բլինկենն ավարտել է իր այցը Իսրայել և մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից «րոպեներ» անց՝ ՀԱՄԱՍ շարժման կողմից զինադադարի տապալման հետևանքով։
«Պատանդների և գերիների փոխանակման հարցը չի կարող լուծվել ռազմական գործողությունների ժամանակ, նախ պետք է դադարեցնել ագրեսիան, հետո փոխանակել գերիներին։ Մենք չենք կարող բանակցել հակառակորդի գերի ընկած զինվորների ազատ արձակման շուրջ՝ դրա մարտական բուռն գործողությունների ժամանակ, այդ իսկ պատճառով մենք ի սկզբանե համաձայնել ենք ազատ արձակել խաղաղ բնակիչներին, ինչպես նաև կանանց ու երեխաներին։ Մեր գերության մեջ գտնվող զինվորականներին ազատ արձակելու մասին խոսակցությունը պետք է իրականացվի միայն ամբողջական հրադադարի պայմանով»,- ընդգծել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը։
«Մենք միջնորդներին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք բանակցել մեզ հետ գտնվող խաղաղ բնակիչների ազատ արձակման շուրջ՝ լիարժեք զինադադարի հասնելու համար», - հավելել է նա։