|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Դեկտեմբերի 4-ից ուժի մեջ է մտել ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը։
Այն նշում է, որ դեկտեմբերի 4-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և ԿԺԴՀ-ից նրա գործընկեր Կիմ Չեն Գյուն ստորագրել են վավերացման փաստաթղթերի փոխանակման արձանագրություն։ Համաձայնագրի տեքստին համապատասխան՝ այն ուժի մեջ է մտնում այդ պահից։ Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև 2000 թվականի փետրվարի 9-ի բարեկամության, բարիդրացիության և համագործակցության պայմանագիրը ուժը կորցրած է ճանաչվել:
Կենտրոնական կոմիտեի հաղորդագրության մեջ Նաեւ ընդգծվում Է Փհենյանի դիրքորոշումն այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները, որոնք հիմնված են նոր պայմանագրի վրա, կերաշխավորեն միջազգային ռազմավարական կայունությունը եւ կարագացնեն արդար բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորումը: «Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի վրա հիմնված Կորեա-ռուսական հզոր հարաբերությունները, լինելով անվտանգության ապահովման ուժեղ մեխանիզմ, նպաստելով երկու երկրների ժողովուրդների բարեկեցությանը, մեղմացնելով իրավիճակը տարածաշրջանում և երաշխավորելով միջազգային ռազմավարական կայունությունը, կծառայեն որպես ինքնուրույն և արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման արագացման հզոր շարժիչ ուժ, որտեղ գոյություն չունեն գերիշխանություն, ենթակայություն և հեգեմոնիա», - նշել Է գործակալությունը:
Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 19-ին Փհենյանում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեց ԿԺԴՀ։ Նա պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը ստորագրել է նոյեմբերի 9-ին, իսկ նոյեմբերի 11-ին դա արել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը։