Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ըստ հավաստի հետախուզական աղբյուրների՝ Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջանին Բաքվի և Հայաստանի միջև կատաղի մարտերի պայմաններում. գրում է «Ալ Արաբիա»-ն:
Ըստ ԶԼՄ-ի` կողմերը միմյանց մեղադրում են օտարերկրյա կործանիչներ և վարձկաններ կիրառելու մեջ, իսկ Թուրքիան բացահայտ հայտարարում է իր աջակցությունը Ադրբեջանին՝ Հայաստանին անվանելով «ամենամեծ սպառնալիքը տարածաշրջանում», և, ըստ լուրերի, սիրիացի վարձկաններ է ուղարկում Բաքու:
Սակայն մարտերը մոլեգնում են, և միևնույն ժամանակ ավելի ու ավելի շատ երկրներ են ներգրավվում տարբեր քաղաքական և ռազմավարական շահերի համար: Իսրայելը զենքի ամենամեծ մատակարարն է Ադրբեջանին, թեև Հայաստանը պաշտոնապես դեսպանություն է բացել Թել Ավիվում: ԱՄՆ հետախուզական աղբյուրները Al Arabiya English-ին հայտնել են, որ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան:
«Իսրայելը զենք է մատակարարում, այսօր (սեպտեմբերի 30-ին) երկու բեռնատար ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բաքվում», - ասել է աղբյուրը:
Պատասխանելով թուրքական միջամտության մասին հարցին՝ աղբյուրը նշել է, որ ադրբեջանցիները ռազմական առավելություն կունենան, քանի դեռ ռուսները ոչինչ չեն ձեռնարկել: