| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության վաղվա նիստի օրակարգում էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է որոշում` գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Գրանտ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին:
«Գրանտ» ՍՊԸ ձեռք է բերել Հրազդանի` բարձր ճնշման բալոնների գործարանը և սկսել է վերականգնողական աշխատանքներ:
Ավտոմեքենայի բարձր ճնշման բնական գազի բալոնների արտադրման համար որպես հումք օգտագործվում է 34CrMo4 մակնիշի լեգերացված պողպատից պատրաստված անկար, տաք գլանման եղանակով ստացված խողովակները:
Արտադրանքի հումքը՝ խողովակը ընկերությունը ներկրում է Չինաստանից, քանի որ ԵԱՏՄ երկրներում 34CrMo4 մակնիշի պողպատյա խողովակ չի արտադրվում, իսկ դրան քիմիական բաղադրությամբ մոտ խողովակները, որոնք արտադրվում են Ռուսաստանում, իրենց մեխանիկական և այլ հատկանիշներով զգալիորեն զիջում են Չինաստանում արտադրված խողովակներին, որոնք ընդունված են միջազգային ISO 11439:2000 և EN 10297-1:2003 (European Standards) ստանդարտներով:
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: