|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի և Հունաստանի սահմանին՝ Մերիչ (Էվրոս) գետի շրջանում, զինված բախում է տեղի ունեցել միգրանտների և մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողների միջև։ Միջադեպի հետևանքով մեկ միգրանտ ծանր վիրավորվել է։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Վիրավորը տեղափոխվել է Հունաստանի Դիմետոկա քաղաքի հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կյանքին սպառնացող վտանգը պահպանվում է։
Ըստ նախնական տվյալների՝ միջադեպը կարող է կապված լինել միգրանտների մաքսանենգությամբ զբաղվող մարդկանց միջև եղած անհամաձայնությունների և առաջնորդությունը ստանձնելու համար մղվող պայքարի հետ։ Այս տեսակետը հիմնվում է նախկինում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի վրա: Հունական և թուրքական կողմն ուժեղացրել է սահմանային գոտու հսկողությունը, որտեղ լայնածավալ ուսումնասիրման գործողություններ սկսվել։ Թուրքիայում դեպքի առթիվ հետաքննություն է հարցուվել: Միջադեպի հանգամանքները պարզվում են։