Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 29-ին` ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի թիվ 2 դպրոցի մոտակայքում գտնվող մի շարք տների տանիքներ, վնասվել են գազատար խողովակները, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել քաղաքաշինության մարզային վարչության պետը, ՃԿԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն, ոստիկանության Վարդենիսի բաժնի, շտապօգնության և գազի վթարային ծառայության հերթապահները: Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Երևանյան, Սախարովի, Իսակովի, Սպանդարյան փողոցներում վնասվել և պոկվել են մոտ 35 տների տանիքներ:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: Թիթեղների ընկնելու հետևանքով Վարդենիսի ԲԿ են տեղափոխվել 2006 թ. ծնված Ա, 2004 թ. ծնված Ա. Եսանյանները և 1986 թ. ծնված Հ. Մ.-ը: Ա. Ե.-ը, տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: