Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրականում երեք, այսպես կոչված, քաղաքական ուժերի միջև ոչ թե քաղաքական քննարկումներ, պայմանավորվածություններ են եղել, այլ «ճշտով, ստի․․․ , եղավ, ցավդ տանեմ» տիպի «ռազբիրատ» է գնացել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ԱԺ-ն արձակվեց իրավունքի ուժով». կարդում ես այս նախադասությունն ու մտածում՝ մի՞թե կարելի է այս աստիճան չհարգել սեփական հայրենիքն ու պետությունը։ Այն պայմանավորվածությունը, որը տեղի ունեցավ, առնվազն ԱԺ-ում ներկայացված, այսպես կոչված, քաղաքական ուժերի միջև, բացի դավադրությունից, ծաղրուծանակ էր և պետականության և սահմանադրության նկատմամբ։ Դավադիր պայմանավորվածության արդյունքում վարչապետ կոչեցյալը հրաժարական է տալիս, բայց ոչ թե փասափուսեն հավաքում ու տուն է գնում, այլ շարունակում մնալ իշխանության։ Հետո էլ չասեմ՝ առաջադրում, քվեարկություն, էլի առաջադրում, էլի քվեարկություն և հի՛, հի՛, հի՛, հի՛ իրավունքի ուժով ԱԺ-ի արձակում։ Իրականում այդ՝ առնվազն երեք, այսպես կոչված, քաղաքական ուժերի միջև ոչ թե քաղաքական քննարկումներ, պայմանավորվածություններ են եղել, այլ «ճշտով, ստի ․․․, եղավ, ցավդ տանեմ» տիպի «ռազբիրատ» է գնացել։ «Ռազբիրատ» վարողը, թելադրողը, խոստումներ տվողը, բնականաբար, եղել է վարչապետ կոչեցյալը։ Իսկ հիմնական խոստումն եղել է․ «մորս արև» դուք ԱԺ-ում էլի ձեր տեղերը կունենաք», - գրել է իրավապաշտպանը։
Նա ընդգծել է, որ այն բոլոր ուժերը, որոնք մասնակցել են այս դավադրությանը, բացարձակապես հարգանք և սեր չունեն հայոց պետության նկատմամբ։