|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաման է տվել երկրի զինված ուժերը բերել մարտական առավելագույն պատրաստության՝ երկրի դեմ նախապատրաստվող հնարավոր «դավադրությունները» կանխելու համար: Այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում. գրում է Корреспондент-ը:
«Վենեսուելան հույսը դնում է ձեզ վրա»,- գրել է Մադուրոն:
Հիշեցնենք, որ երեկ Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ունեցել է իրեն սպանելու ծրագիր: Նրա խոսքով` ծրագիրը ղեկավարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Խոսքը վերաբերում է ինձ սպանելու ծրագրին: Նա (Բոլթոնը) Վենեսուելայի դեմ ուղղված այդ ծրագրի գլխավոր մշակողն էր»,- հայտարարել է Մադուրոն: