|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել հրաժարվել Արցախում վրեժխնդրության ծրագրերից, հակառակ դեպքում՝ այդ ռևանշիստական ուժերը կկործանվեն:
«Եթե նրանք հայտարարություններից անցնեն գործնական քայլերի, անմիջապես կկործանվեն: Ոչ ոք չի կարողանա պաշտպանել նրանց: Թող նրանք ոչ մեկի վրա հույս չդնեն»,- ասել է Ալիևը AzTV պետական հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Հայաստանը «չունի վրեժխնդրության մտքերով ապրելու ուժ, կամք, ինչպես նաև բարոյական իրավունք»: «Դա նրանց համար ինքնասպանություն է»,- հավելել է Ալիևը:
«Ես ուզում եմ կրկնել, որ մենք դեռ հետևում ենք բոլոր հայտարարություններին: Հայաստանում ինչպես իշխանությունները, ընդդիմությունը և բոլոր նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, բարձրաձայնում են Հադրութը, Շուշի քաղաքը վերադարձնելու մասին: Մենք դեռ զսպվածություն ենք ցուցաբերում: Բայց ես նրանց հորդորում եմ կրակի հետ չխաղալ: Նրանք գործի մեջ տեսան մեր բռունցքը: Այս բռունցքը տեղում է: Ոչ ոք չի կարող մեզ դիմադրել: Եթե տեսնենք ամենափոքր վտանգը, նրանք անմիջապես կոչնչացվեն: Եվ նրանք գիտեն այդ մասին: Մենք դրա համար ուժ, կամք և համարձակություն ունենք»,- ընդգծել է թշնամի պետության ղեկավարը: