|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երկու շաբաթ առաջ Հայաստանը հանդես եկավ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման նոր առաջարկներով. Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը որոշակի պայմաններ է դրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։
«Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց առանց որևէ պայմանի»,- ընդգծել է Բայրամովը՝ հավելելով, որ սահմանների սահմանազատման հարցում «կրեատիվ» մոտեցումների կարիք չկա։
«Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»,- եզրափակել է նա։