Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքը Սփյուռքի հոգևոր անվտանգության գլխավոր երաշխիքն է. Հայաստան-Սփյուռք համաժողովի փակման նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ըստ նրա` համաժողովն ավելի է ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապը: «Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ-ի դռները բաց են բոլոր կառուցողական առաջարկների համար: Ինչպես գիտեք, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ԱԺ-ի դերն ավելի է կարևորվել, ուստի մենք պատրաստ ենք քննարկել ձեր առաջարկները»,- ասաց Բաբլոյանը:
Խոսելով արտաքին դիվանագիտական հարաբերությունների մասին` ԱԺ նախագահը նշեց, որ մենք լավ գիտակցում ենք` ինչ մարտահրավերներ կան մեր պետության առջև: Նրա հավաստմամբ` մենք առաջին հերթին ելնում ենք մեր շահերից` դիվանագիտական հնարքներ օգտագործելով մեր իրավունքները պաշտպանելու համար:
«Ոչ ոք մեզնից ավելի լավ չգիտի մեր կարիքները, որևէ երկիր մեզնից շատ չի մտածելու մեր այսօրվա ու վաղվա մասին: Մյուս կողմից` մենք չենք փորձում որևէ երկրի հետ մեր հարաբերությունները կազմել ի վնաս այլ երկրի: Մենք վստահության բավական բարձր ցուցանիշ ունենք ԵԱՏՄ-ի և մյուս բոլոր գործընկերների հետ հարաբերություններում` ձգտելով ոչ միայն օգուտ ստանալ նրանցից, այլ նաև օգտակար լինել: Այս ճանապարհին Սփյուռքի աջակցության կարիքն ունենք»,- ասաց Բաբլոյանը: