Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավոք սրտի Հանրապետության նախագահի հետ մեր հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Հնարավոր պատճառներին կանդրադառնանք ավելի ուշ։ Բայց, քանի որ դրանից մեր օրակարգը չի փոխվում, ապա 2021 թվականի մայիսի 8-ին ժամը 15․00-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության նախագահի նստավայրի կենտրոնական մուտքի մոտ (ք․Երևան, Բաղրամյան 26) հանրային հանդիպման նպատակով՝ հրապարակային կերպով հնչեցնելու Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված այն 10 հիմնական հարցադրումները, որոնք պայմանավորված են իր գործողությունների և լիազորությունների հետ՝ կապված վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ընթացող հակասահմանադրական և հակաօրինական գործընթացներին և դրանց հնարավոր հետևանքներին»,-գրել է Ղազարյանը։