Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ԱԱԾ ՊՊԾ ղեկավարի, Ռազմական ոստիկանության պետի և մյուսներին գլխին սև ամպեր են կուտակվել․ նրանց շնորհվել է գեներալ-մայորի կոչումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի 2021 թվականի հուլիսի 5-ի հրամանագրերով ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին շնորհվել է ՀՀ ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Գեներալի կոչումներ են շնորհվել նաև ՀՀ Ազգային անվտանգությնա ծառայության տնրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարայանին, ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Դատելով բազմաթիվ նախադեպերից և Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի նախորդ որոշումներից՝ պետք է վստահաբար ասել, որ այս մարդկանց գլխին սև ամպեր են կուտակվել և առաջիկայում նրանք կազատվի զբաղեցրած պաշտոններից։
Հիմա՝ մեր դատողությունների հիմքը հանդիսացող զուտ փաստերի համադրում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին 2019 թվականի հուլիսի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, որից 76 օր հետո (2019 թվականի սեպտեմբերի 16-ին) նա ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին 2019 թվականի հուլիսի 3-ին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում, որից 77 օր հետո (2019 թվականի սեպտեմբերի 18-ին) ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։
ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհվել է 2019 թվականի հուլիսի 3-ին, որից 104 օր հետո (2019 թվականի հոկտեմբերի 15-ին) ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, երջանկահիշատակ, Արթուր Բաղդասարյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհվել է 2020 թվականի հունվարի 24-ին, իսկ պաշտոնից ազատվել է 2020 թվականի փետրվարի 19-ին՝ գեներալի կոչումը ստանալուց 26 օր հետո։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գեներալ-գնդապետի զինվորական կոչումը ստացել է Արցախյան պատերազմի ժամանակ, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, որից 118 օր հետո ապօրինի կերպով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2021 թվականի փետրվարի 24-ին է ազատվել զբաղեցրած պաշտոնից, այն դեպքում, երբ դրանից ընդամենը 125 օր առաջ, պատերազմի ժամանակ, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին նրան շնորհվել էր Ազգային Հերոսի կոչում և պարգևատրվել՝ Հայրենիքի շքանշանով։
Երկրորդ անգամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը ստացել էր 2018 թվականի սեպտեմբերի 20-ին, որից հետո 2020 թվականի հունիսի 8-ին (մեկ տարի և 8 ամիս հետո) ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից զինվորականների ու ոստիկանների խրախուսման և պաշտոնից հեռացման միջին ցուցանշը 88 օր է (առանց «երկարակյաց» Արտակ Դավթյանի)։ Այս վիճակագրական տրամաբանությամբ ստացվում է, որ 2021 թվականի հուլիսի 5-ին գեներալ-մայորի կոչման արժանացած սպաները, պետք է պաշտոնից հեռացվեն 2021 թվականի հոկտեմբերին»։