Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
35 հազար մարդ այսօր Արցախից փախել է Հայաստան, ու ամեն ինչը կորցրած՝ տուն, տեղ, ապրուստ, գործ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ։
Կովսականում վերաբնակված՝ սիրիահայ 10 ընտանիքներից մեկի ներկայացուցիչը պատմեց, որ իրենց խաբել են՝ ասել են ոչինչ չկա, հետո վերջին պահին ասել են՝ 5 րոպեից դուրս եկեք։
«Մինչև հասա Կովսական՝ ավտոյի ճանապարհը 35 կմ է, եղբայրս զանգում է՝ ո՞ւր ես, ասում եմ՝ քաղաքի մեջ 8 կմ հեռու, ասում է՝ փախիր, թուրքը մտել է։ Չթողեցին ոչ մի բան վերցնենք, թուրքը եկավ հանգիստ, մի կրակոց չի զարկվել Կովսականում»,-ասաց Արցախից փախստական դարձած մեր հայրենակիցը։
Իշխան Սաղաթելյանն արձանագրեց, որ Արցախից եկած 6-7 հազար անտուն ընտանիք կա։
«Ձեր դժբախտությունը կրկնակի է՝ Սիրիայում ամեն ինչ կորցրել եք, հետո գնացել եք Կովսականում էլի զրոյից 10 տարի ստեղծել եք ու մի օր ամեն ինչ կորցրել եք։ Նույնն էլ Շուշիում․ ասել են՝ 1-2 օրով դուրս եկեք, մարդը տարրական՝ ոսկեղենը կամ գումարն իր տնից չի վերցրել։ 2-3 ժամով ասել են՝ դուրս եք գալիս, դուրս են եկել ու եղած-չեղածը կորցրել են»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ դեռևս 90-ականների՝ մեր փախստականների հարցը չլուծած, երկրաշարժի խնդիրները չլուծած՝ մարդիկ կան, որ դեռ տուն չունեն, հիմա էլ արդեն ավելացավ 35 հազար անտուն մարդ։
«Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, շատ հստակ, հետևողական քայլերով կարողանա այս մարդկանց խնդիրները լուծել։ Հակառակ պարագայում սկսվելու է մի նոր, սարսափելի արտագաղթ»,-ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նախկինում ևս Իշխան Սաղաթելյանը հանդիպել և լսել է հայրենադարձների խնդիրները, որոնք, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի միջոցով հասցրել են համապատասխան մարմիններին և լուծում տվել։ Այսօրվա հանդիպման վերջում պայմանավորվեցին որոշ ժամանակ անց կրկին հանդիպել։
Մանրամասն՝ տեսանյութում․