Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Լրագրողներից մեկը նշեց, որ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք անգամ հանդիպել են, և ի՞նչ է կարծում Մերկելը` ի՞նչ ազդեցություն կունենան այդ հանդիպումները, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն Արցախյան հիմնահարցի լուծման վրա: Ի պատասխան Մերկելը նշեց, որ լավ է, երբ մարդիկ իրար հետ խոսում են խնդրի մասին, սակայն խոսքերին պետք է որոշ գործողություններ հետևեն:
«Կարծում եմ` խիզախ քայլեր է ձեռնարկել Փաշինյանը, սակայն արդյունքի հասնելու համար պահանջվում է, որ երկրորդ կողմն էլ խիզախ քայլեր ձեռնարկի: Այո, Փաշինյանը պետք է շարունակի իր քայլերը, սակայն, ինչպես արդեն ասացի, երկրորդ կողմն էլ պետք է քայլեր անի»,- ասաց Մերկելը:
Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ «խիզախ քայլեր» բնորոշումը կարևոր է բանակցային գործընթացում: «Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ հայտարարություն եմ արել, որ Ղարաբաղի հարցի լուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետևի ադրբեջանական կողմից, բայց, ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև հավելեց, որ այս մեկ հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որը գոյությւոն ունի բանակցային գործընթացում: Ըստ Փաշինայնի` քանի դեռ հստակ հայտարարություններ չեն հնչում ադրբեջանական կողմից, շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս հարցում, չենք կարող: «Իհարկե, ՀՀ-ն նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը: Ես մեր քննարկումների ժամանակ էլ շեշտել եմ, որ կարող եմ բանակցել միայն ՀՀ-ի անունից, բայց ոչ` Արցախի, քանի որ Արցախի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, նրանք ունեն իրենց նախագահը, վարչապետը: Արցախի ժողովրդի անունից պետք է խոսեն Արցախի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաները»,- ասել է նա: