Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-05-05 12:43
Տարածաշրջան

Եգիպտոսը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար առաջ է քաշել 3 պահանջ

Եգիպտոսը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար առաջ է քաշել 3 պահանջ

Կահիրե է ժամանել թուրքական պատվիրակություն՝ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ, ինչպես նաև անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ: Բանակցությունների նպատակը 2013 թ. ի վեր երկու երկրների միջև դիվանագիտական շփումների դադարին վերջ տալն է։ Առաջին հանդիպումը կկայանա վաղը՝  իֆթարի ժամանակ:

Ակնկալվում է, որ բանակցությունները կտևեն երկու օր: Դրանք կղեկավարեն Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը և Եգիպտոսի արտաքին գործերի փոխնախարար Համդի Սանադ Լոզան: Կլինեն նաև արտաքին գործերի նախարարների տեղակալներ Բադր Աբդել Աթին և Վաել ալ Նագգարը:

Եգիպտոսը, ըստ եգիպտական աղբյուրների, բանակցություններում երեք պահանջ է առաջ քաշելու։ Դրանք են՝ մի շարք անձանց վտարում Թուրքիայից, որոնք Եգիպտոսում անցնում են դատական գործընթացներով, Թուրքիայում եգիպտական իշխանությունների դեմ խոսող ընդդիմադիր արաբական ԶԼՄ–ների գործունեության դադարեցում, նաև՝ Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերում, քանի որ թուրքական զորքն ու վարձկանները մոտ են եգիպտական սահմանին։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Լիբիայից զորքերի դուրսբերումը քիչ հավանական է, սակայն Եգիպտոսը դրա փոխարեն տնտեսական հնարավորություններ է խոստանում։