կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 09:57
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Մայիսի 4-ին, 6-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 4-ին, 6-7-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: