կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 16:38
Տարածաշրջան

Սիրիայի Էլ Բաբ քաղաքում թուրքական TRT–ի լրագրող է սպանվել

Սիրիայի Էլ Բաբ քաղաքում թուրքական TRT–ի լրագրող է սպանվել

Դեկտեմբերի 12-ին Սիրիայի Հալեպ քաղաքում անհայտ զինված անձինք գնդակահարել են անկախ լրագրող Հուսեյն Խաթաբին, որն աշխատում էր թուրքական TRT պետական հեռուստաընկերության արաբական ծառայության համար:

Ըստ Birgün-ի՝ Խաթաբը մահացել է Էլ Բաբում հարձակման վայրում, որը ներկայումս վերահսկվում է Թուրքիայի զինված ուժերի և Անկարայի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբների կողմից:

Չնայած հարձակվողների ինքնությունը մնում է անհայտ, հայտնի է, որ հարձակվողները վարել են մոտոցիկլետներ ու կրել  դիմակներ:

38-ամյա թղթակիցը Հալեպի մեկ այլ տարածքում՝ մոտ երեք ամիս առաջ դարձյալ հարձակման էր ենթարկվել, և հաղորդվում է, որ իշխանությունները հետաքննում են արդյո՞ք այդ երկու միջադեպերը կապ ունեն:

Տեղական ԶԼՄ-ները նշում են նաև, որ Խաթաբի նկատմամբ նաև չորս օր առաջ էլ էր մահափորձ կատարվել, և տեղական իշխանությունները չէին արձագանքել հարձակման վերաբերյալ նրա բողոքին:

«Նա թաքնվել էր՝ վախենալով իր կյանքի համար, քանի որ դրանից ընդամենը չորս օր առաջ նրան դարձյալ փորձել էին սպանել»,- դեկտեմբերի 12-ին ասել է սիրիացի լրագրող Զայնա Էրհեյմը: