Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիները 370 մետր առաջ են տվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքի մոտ գտնվող իրենց դիրքը: «Ապառաժ»-ի հետ զրույցում Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը նշել է, որ առաջ են եկել այսօր գիշերը:
«Նրանց դիրքը գտնվում էր Վանք-Դրմբոն խաչմերուկից 1.5 կմ ներքև: Երկրորդ դիրքն են առաջ տվել: GPS-ով ստուգել ենք, 370 մետր առաջ են եկել և դիրքավորվել: Զինվորականների հետ բանակցություններոմ ադրբեջանցիները պահանջել են հայկական երկու դիրքերը 300 մետր հետ տալ դեպի գյուղ, այդ դեպքում իրենք էլ հետ կգնան: Իսկ երկու ժամ առաջ ռուս խաղաղապահների այստեղի ներկայացուցչի հետ մոտեցել, խոսել ենք, ասել են թող ձեր ղեկավարությունը մերի հետ այդ հարցը լուծի»,- ասել է Ռուսլան Առստամյանը:
Բանակցություններին ներկա Նոր Ղազանչիի բնակիչ Թեմուր Առստամյանը նշել է, որ գիշերն են առաջ եկել, վրան խփել:
Ըստ նրա՝ ադրբեջանցիներն իրենց առաջ գալը բացատրել են, որ հրաման են կատարում:
Մեր տեղեկություններով՝ բանակցություններին ներկա են եղել ԱՀ ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, Մարտակերտի վարչակազմի ղեկավարը: