ԱՄՆ Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդը նամակ է հղել ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին՝ հայտարարելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ու բարձր է գնահատել ԱՄՆ-ի հայերի ջանքերը:
Ըստ ԱՄՆ Հայ Դատի կայքէջի՝ Միդն իր խոսքում հիշել է հայկական և հրեական ցեղասպանությունների մասին՝ կարևորելով դրանց կրկնության կանխումը: Նա նշել է, որ ինքը մտովի կլինի ապրիլի 23-ին Կապիտոլիումում` Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին մասնակցողների հետ:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը երախտագիտություն է հայտնել նահանգապետին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և այն հիշելու անհրաժեշտությունը կարևորելու համար:
Նշենք, որ Վայոմինգը դարձավ ԱՄՆ 45-րդ նահանգը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: