Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով. հայտնում է Greekreporter.com-ը։
Ամեն տարի Հունաստանը ոգեկոչում է մոտ Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սարսափալի կոտորածի զոհերի հիշատակը։
«1915 թ. հանցագործությունից 106 տարի անց էլ մարդկությունը չի մոռանում մարդկանց էթնիկ զտումը, զանգվածային ու համակարգված հանցագործությունները, որոնք, ըստ էության, կազմակերպվել էր, երբ մարդկության ուշադրությունը սևեռված էր Առաջին աշխարհամարտին», - հայտարարել է Միցոտակիսը։
«Այդ իսկ պատճառով, ինչպես ամեն ապրիլի 24, մենք հիշում ենք անմեղ զոհերի հիշատակը՝ ընդգծելով մեր հավատը մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի և արժանապատմության հանդեպ, որովհետև միայն խաղաղ գոյակցությունն է մղում ժողովրդին առաջ...», - նշված է հույն վարչապետի հաղորդագրության մեջ։