կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 20:41
Քաղաքական

Բերման ենթարկվածներ և տուժածներ. լարված իրադրություն՝ Դատախազության առջև

ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց քիչ առաջ բախումներ սկսվեցին ոստիկանների եւ ի աջակցություն ապօրինի ձերբակալված սյունեցիների այսօր Երևանում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների միջեւ։

Ոստիկաններն արդեն բռնի ուժ կիրառել և բերման են ենթարկել հանրահավաքի մի շարք մասնակիցների, որոնց թվում է նաև ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը, ում բերման են ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք:  

Այս պահին իրավիճակը շենքի դիմաց լարված է։ Վատացել է մեկ ոստիկանի ինքնազգացողությունը, որին առաջին բուժօգնություն է ցույց տվել ՀՅԴ անդամ Տարոն Տոնոյանը՝ մինչև շտապ օգնությունը կժամաներ:

Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանի արձանի առջև տեղի ունեցած հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հանրապետության գլխավոր դատախազից պահանջելով սյունեցիների դեմ գործած բազմաթիվ իրավախախտումների դեմ ձեռնարկել կոնկրետ քայլեր, ազատ արձակել ձերբակալված սյունեցիներին, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, ինչպես նաև դադարեցնել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ սանձազերծված  քաղաքական բոլոր հետապնդումները:

 

Տես նաև՝ Հայրենապաշտ սյունեցիները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Արծվիկ Մինասյան: