Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մեղադրանք դեռ չկա, կասկածանքի մասին է խոսքը՝ կապված երեկ Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարաձությունների հետ, և Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ըստ վարույթ իրականացնող մարմինների, ներկայացվում է որպես կազմակերպիչ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Մեղրիի քաղաքապետի պաշտպան Գայանե Պապոյանը ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո:
Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, ասաց նա, պաշտպանական կողմին չի բացատրվել, թե Զաքարյանն ինչ գործողություններ կատարելով է կազմակարպել նշված իրադարաձությունները:
Մխիթար Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նշված քրեական գործը շինծու է, քրեական հետապնդման արդյունք է, չի ընդունում կասկածանքը՝ ասաց պաշտպանը:
Գայանե Պապոյանը նաև տեղեկացրեց, որ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1, 2, 5 կետերով: Նա ձերբակալվել է:
«Ձերբակալման հիմք, որպես այդպիսին, վարույթ իրականացնող մարմինն ընդամենը հղում է կատարել Քրեական դատավարության օրենսգրքի ձևական իրակավական նորմին, փաստական կողմը չի բացահայտվել, որով խախտվել է կոնվենցիոն 5-րդ հոդվածով սահմանված մեր իրավունքը: Այսինքն, որևէ փաստ չի ներկայացվել, խնդրել ենք տրամադրել ձերբակալման հիմքերը, սակայն ոչինչ չի ներկայացվել»,- ասաց պաշտպանը:
Այժմ պատրաստվում են բողոքարկել ձերբակալման իրավաչափությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․