Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Մարտի 1-ի ժամանակ զինվորները որպես վարձկաններ են օգտագործվել:
«Ներկայացնում են մի մատյան և ասում, թե զինվորները որպես վարձկաններ են օգտագործվել, ինչ-որ օլիգարխներ նրանց գումարներ են բաժանել, և ենթատեքստում կա, որ շատ ապօրինի նպատակներով է այդ ամենն արվել: Ես չգիտեմ, այդ մատյանը չեմ տեսել։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ես այդ քրեական գործով պաշտպան եմ, բայց լրագրողներն ավելի շուտ են այդ մատյանը տեսել, հետո նոր` ես»,- ասաց փաստաբաններից Հայկ Ալումյանը։
Նա նշեց, որ քանի որ տեսել է, կարող է մեկնաբանել: «Մեկնաբանեմ այսպես` եթե դա հանցագործություն է, և եթե ԱԱԾ և ՀՔԾ պետերն արդեն գիտեն, թե ով է այդ հանցագործությունն արել, ապա ո՞ւր են մեղադրանքները: Մյուս կողմից` եթե դա դեռ հաստատված չէ, ինչո՞ւ են նրանք հրապարակավ նման հայտարարություններ անում: Սա ուղղակի մանիպուլյացիա է: Եթե կան անհերքելի ապացույցներ, և դա հանցագործություն է, ինչո՞ւ չկան մեղադրյալներ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Ըստ նրա` չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, չկան հաստատված ապացույցներ, մեղադրանք առաջադրված չէ, բայց ՀՔԾ-ի պետը փաստաթղթերը ասուլիսում ներկայացնում է այնպես, կարծես, դա կայացած փաստ է։ «Եթե դա նրանք համարում են կայացած փաստ, գոնե թող ասեն՝ ում են մեղադրանք առաջադրում»,- հայտարարեց Ալումյանը։