կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-15 21:08
Քաղաքական

Մեղադրանք է ներկայացվում այն մարդկանց, որոնք ազատագրել են Արցախը

Երբ դավաճան իշխանության ցանկացած հրահանգ դառնում է ապօրինի, դառնում է անտրամաբանական, հետևաբար՝ հարգարժան դատարան և դատավորներ, վե՛ր կանգնեք նման ճնշումներից, կատարե՛ք ազգի առջև ձեր պարտականությունը, կատարե՛ք այդ պարտականությունը սրբազանորեն, որովհետև վաղը ազգը ձեզ գնահատելու է՝ դուք կանգնեցիք դավաճանի՞, թե ազգի կողքին. այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Մեղադրանքը, որը երեկ հրապարակվեց, թվում էր, թե Քենեդու սպանողին են բացահայտում, մինչդեռ սա հերթական շոուն է, որը կառուցված է կենցաղային խոսակցության վրա և կենցաղային մտածումների վրա, նման հայտարարություններ ֆեյսբուքում էլ կարող եք գտնել: Ուզում եմ դիմել ԱԱԾ այն սպաներին, որոնք իսկապես արժանապատվորեն կրում են ուսադիրներ: Հարգելի՛ սպաներ և ծառայողներ, մի՛ կատարեք ապօրինի հրահանգներ, ձեր ուսադիրի պատիվն ավելի բարձր է, մի՛ կատարեք ճղճիմ հանձնարարականներ, որ չհայտնվեք ծանր վիճակում, դուք հայ մայրերի աչքերին եք նայելու»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ մեղադրանք է ներկայացվում այն մարդկանց, որոնք ազատագրել են Արցախը։ «Նկատի ունեմ հրամանատար Աշոտ Մինասյանին, մտավորական Աշոտ Ավագյանին ով հայրենապաշտ և հայրենիք ազատագրող է: Մեղադրանքի տակ դնել նրանց, ովքեր քաղաքական կենսագործունեությամբ գործել են հանուն հայ ժողովրդի պաշտպանության: Երբ հայտարարում ենք, որ սահմանադրականության և օրինականության հենքի վրա պետք է իրականացնել իշխանափոխություն, հանկարծ հայտնվում է փոքրոգի մի մեղադրանք, սա քաղաքական հետապնդում է և դա չի ստացվելու, որովհետև հայ զինվորի, կամավորի արյունը մնալու է բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձելու են արդարացնել դավաճանական արարքները։ Ովքեր հանձնում են հայկական հողերը, բնակավայրերը, նրանք գնալու են պատմության աղբարկղը և միանալու են հայ ժողովրդի դավաճանների շարքին»,– ասաց նա։

Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում