|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում իսրայելական զորքերին։
«Եթե դուք սպառնալիք հայտնաբերեք ձեր անվտանգությանը, ձեր կյանքին կամ ձեր ընկերների կյանքին՝ գործե՛ք։ Մի՛ սպասեք։ Գործե՛ք։ Սա խիստ և անվերապահ հրաման է»,- հայտարարել է Նեթանյահուն։
Ինչպես գրում է The Times of Israel-ը, այցը տեղի է ունեցել, երբ Իսրայելն ու Լիբանանը, ԱՄՆ-ի միջնորդությամբ, համաձայնեցրել են շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում՝ Լիբանանի հարավային մասում «Հըզբոլլահի» հաստատված զինաթափման դիմաց։