կարևոր
1018 դիտում, 57 րոպե առաջ - 2026-09-17 16:55
Աշխարհ

Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են թուլացնել Ռուսաստանի և Իրանի դիրքերը

Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են թուլացնել Ռուսաստանի և Իրանի դիրքերը

ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։

«ԱՄՆ-ն ու Եվրոպան, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ռազմավարական առումով շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի առավելագույն թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ», - ասել է Շոյգուն։

«Հաշվի առնելով այս միտումները՝ Ռուսաստանը պետք է գործի հասցեական, նպատակաուղղված և կոշտ կերպով՝ հետևողականորեն պաշտպանելով իր շահերը։ Խնդիրը, որը ցանկանում եմ ձեզ առաջադրել և առաջադրում եմ, իրավիճակի դինամիկային հետևելն ու վերլուծելն է և կոնկրետ առաջարկներ ներկայացնելը», - նշել է նա։

«Ոչ միայն Անդրկովկասի յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերությունների համատեքստում, այլև տարածաշրջանում երրորդ կողմերի գործողությունների վերաբերյալ։ Որպեսզի մենք պատրաստ լինենք ոչ միայն արձագանքելու առաջացող մարտահրավերներին, այլև ստեղծելու երկարաժամկետ բարենպաստ պայմաններ մեր ազգային շահերի իրականացման համար», - հավելել է Շոյգուն։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը փոխվում է և շարունակում է փոփոխվել։

«Դրա վրա ազդում են նոր գործոններ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված ճգնաժամերը, էներգակիրների գների աճը, հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները, քաղաքականություն նոր մարդկանց մուտքը և շատ այլ հանգամանքներ», - արձանագրել է Շոյգուն։