|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է կանխել Լեռնային Ղարաբաղում հետագա արյունահեղությունները: Հանդիպման մի հատված հրապարակվել է Հայաստանի վարչապետի կայքում:
«Հետագայում շատ աշխատանք կա անելու, հուսով եմ՝ արդեն խաղաղ կյանք կհաստատվի Ղարաբաղում, և, իհարկե, մեր կողմից հիմնական խնդիրն է կանխել արյունահեղությունը: Դա մեր գերագույն գլխավոր հրամանատարի՝ մեր առջև դրված խնդիրն է, և մենք, անշուշտ, հավատարիմ ենք դրան», - ասել է Շոյգուն: «Մենք եկել ենք մեծ ծրագրով, հուսով ենք այն կյանքի կոչել», - եզրափակել է ռուս նախարարը: