Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Երբ մարդ հետագիծ չունի կամ նրա անցյալը սոսկ ամբողջանում է ստելով ինքնահաստատվելու և շուրջ բոլոր ատելություն տարածելու դատարկաբանությամբ, անհնար է նմանից ակնկալել ողջախոհ ու արդյունավետ քայլերի հաջորդականություն: Այդպիսինին ոչ միայն պետք է մերժել, այլև թույլ չտալ ժողովրդի և պետականության անունից խոսել...
Ցավոք, մեզ մոտ ժողովրդի և պետականության անունից ավելի բարձրագոչ ու հպարտ արտահայտվում են նրանք, ովքեր ոչ միայն չունեն որևէ մնայուն դրական հետագիծ, այլև պետություն ստեղծելու, պաշտպանելու և այն կայացնելու ճակատագրական պահին կամ թաքստոցում էին, կամ դեռևս չծնված...
Ճանապարհ անցած և հետագիծ ունեցող անհատների համար որքան էլ դժվար, բայց, միևնույն է՝ անպատվաբեր է նմաններին հանդուրժելը...»: