|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Դեսպանի նշանակման ողջ գործընթացը, մինչև Հանրապետության նախագահի կողմից հրամանագրի ստորագրումն ու հրապարակումը, հանդիսանում է պետական գաղտնիք։ Պետական գաղտնիքի հրապարակումը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցագործություն է։
Մինչև դեսպանի նշանակումը թեկնածուի մասին տեղեկությունների տարածումը դիվանագիտական առումով դիտվում է որպես անհարգալից վերաբերմունք դեսպնընկալ երկրի հանդեպ և անթույլատրելի ճնշման փորձ` ագրեմանի հաստատման գործընթացում։
Գուրգեն Արսենյանն իր հայտարարությամբ փաստացի հաստատել է իր թեկնածության փաստը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնում` հրապարակելով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն։ Նման պատահականություններին ոչ թե դեսպան պետք է նշանակել, այլ դատարանի որոշմամբ առնվազն 15 օրվա հանրային աշխատանքի նշանակել Երևանի աղբահանությունը կազմակերպող ընկերությունում»։