| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իտալիայի առողջապահության փոխնախարար Անդրեա Կոստան հայտարարել է, որ Թուրքիան փորձել է երկրից խլել Եվրոպայի 2020 թ. առաջնության հանդիպումներն անցկացնելու իրավունքը:
«Թուրքիայի հետ մենք մի քանի դիվանագիտական միջադեպեր ենք ունեցել: Նրանք փորձեցին մեզանից խլել «Եվրո»-ն՝ ի պատասխան մեր վարչապետի հայտարարության: Բայց մրցաշարը տեղի կունենա մեր երկրում»,- Կոստային մեջբերում է calciomercato.it-ը:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ էր անվանել: Թուրքիայում վրդովվել էին քաղաքական գործչի հայտարարությունից և պահանջում էին պաշտոնական ներողություն:
Եվրո-2020-ը պետք է տեղի ունենար անցյալ տարի, բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մինչև 2021-ի ամառը: Նախատեսվում է, որ հանդիպումները կանցկացվեն հունիսի 11-ից հուլիսի 11-ը 12 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգ, Լոնդոն, Մյունխեն, Բաքու, Հռոմ, Բուխարեստ, Կոպենհագեն, Ամստերդամ, Բիլբաո, Գլազգո, Բուդապեշտ և Դուբլին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում խաղերին կթույլատրվի հանդիսատեսների ներկայությունը: