|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ըստ Haberler-ի՝ ԱՄՆ ԱԳՆ փոխխոսնակ Մարի Հարֆը մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի վարչապետ Բենiամին Նեթանյահուին ուղղված խոսքերին:
«Մենք խիստ դեմ ենք նրա խոսքերին»,- ասել է Հարֆը` նշելով, որ Էրդողանի ելույթն ինքը անձամբ չի տեսել և կարող է գնահատական տալ միայն այն նայելուց հետո:
Հիշեցնենք, որ Էրդողանը Նեթանյահուին քննադատել էր Ֆրանսիայում տեղի ունեցած միասնության երթին մասնակցելու համար` ասելով. «Գազայում 2 հազար 500 մարդու սպանած ,պետական ահաբեկչություն հովանավորող այդ անձն ի՞նչ երեսով է մասնակցել երթին»: