կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-15 23:18
Աշխարհ

Դանիան արգելել է AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը եւ ուսումնասիրում է աղքատ երկրներ դրա առաքման տարբերակները

Դանիան արգելել է AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը եւ ուսումնասիրում է աղքատ երկրներ դրա առաքման տարբերակները

Դանիան, որն արգելել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, ուսումնասիրում է աղքատ երկրներ դրա առաքման տարբերակները: Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն, հայտնում է AP-ն:

Այս շաբաթ Դանիան դարձել է առաջին երկիրը, որը ամբողջությամբ դադարեցրել է COVID-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը, քանի որ եվրոպացի պաշտոնյաները հետաքննում են թրոմբոցիտների ցածր քանակի հետ կապված շատ հազվագյուտ թրոմբների մասին հաղորդագրությունները:

ԱՀԿ-ն, որը Մեծ Բրիտանիայի եւ Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) հետ միասին շարունակում է խորհուրդ տալ AstraZeneca-ի պատվաստանյութը` հիմնավորելով, որ առավելությունները գերազանցում են ռիսկերը, երկրներին հորդորում է չկուտակել չօգտագործված պատվաստանյութերը:

«Երեկ ես խոսեցի Դանիայի Առողջապահության գրասենյակի գլխավոր տնօրեն դոկտոր Սորեն Բրոստրոմի հետ, եւ ես հասկանում եմ, որ Դանիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է կամ արդեն քննարկում է AstraZeneca-ի պատվաստանյութերն ավելի աղքատ երկրների հետ փոխանակելու տարբերակները»,- ասել է Կլյուգեն:

ԱՀԿ ներկայացուցիչները չեն քննադատել AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը դադարեցնելու Դանիայի որոշումը՝ ասելով, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա պատվաստումների իր ծրագրերի վերաբերյալ ճկուն որոշումներ կայացնելու հնարավորություն: