Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Վերին Լարսում առաջացած վիճակին և այլընտրանքային ճանապարհների հնարավորությանը: Նրա խոսքով` այս պահին կառավարությունը ուսումնասիրում է Վերին Լարսը շրջանցող ճանապարհների տարբերակները: Մասնավորապես` վարչապետը հանձնարարել է քննարկումներ իրականացնել` լրացուցիչ ուղղություններով հեշտացնելու ապրանքների արտահանումը ՀՀ-ից, այդ թվում՝ տեղափոխումը ԵՏՄ անդամ երկրներ:
Ինչ վերաբերում է լաստանավ ունենալու կարևորությանը, նախարարը կարծիք հայտնեց, որ պետք է ճիշտ քայլեր կատարել՝ լաստանավ ունենալը իրականություն դարձնելու համար:
Հարցին, թե Լարսի փակվելը որքա՞ն վնաս է հասցրել տնտեսությանը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ազդեցությունը բացասական է: «Պետք է փորձենք հնարավորինս մեղմել բացասական ազդեցությունը»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ արտահանման դեպքում ապահովագրվում են արտահանողները՝ երրորդ կողմի չվճարման ռիսկից, իսկ եթե այնպիսի գործողություններ են լինում, որոնք երրորդ կողմի ռիսկի հետ չեն կապված, գումարը չի փոխհատուցվում: