|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 46 հազարի, հայտնում է Anadolu-ն։
«Մինչ օրս երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 45968 մարդ, այդ թվում՝ 4267 սիրիացի մեր եղբայրներն ու քույրերը», - ասել է նա։
Թուրք նախարարն անդրադարձել է նաեւ երկրաշարժի գոտում խնդիրների վերացման խնդրին։
Նրա խոսքով, գրանցվել է սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածման 1090 դեպք, բերման է ենթարկվել 151 մարդ, որոնցից 29-ը ձերբակալվել է։
Նա նաեւ նշել է, որ առաջին երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավելի քան 13 հազար հետցնցում։
«Ընդհանուր առմամբ փլուզվել է 26 300 շենք։ Դրանցից 26 հազար 32-ի փլուզման վայրում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ», - նշել է նա։