|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 32 հազարի, գրեթե 74,2 հազար մարդ վիրավորվել է։ Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը նման տվյալներ է տրամադրում Telegram-ի իր պաշտոնական ալիքում։
«Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 31.988-ի, ևս առնվազն 74.188 մարդ վիրավորվել է», - հաղորդում է գերատեսչությունը: Գազայի առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 65 մարդ, եւս 92-ը վիրավորվել են: